Կարևոր իրադարձություններ

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանին պատկանող «Ռոբել» ընկերությունը կրկին տուգանվել է.«Ժամանակ»

17 Հոկտեմբեր, 2018 09:04
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանին պատկանող «Ռոբել» ընկերությունը կրկին տուգանվել է.«Ժամանակ»

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանին պատկանող «Ռոբել» ընկերությունը կրկին տուգանվել է, և ընկերության գործունեությունը 5 օրով դադարեցվել է ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար։ Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Խոսրով Հարությունյանի ընկերությունը տուգանվում և գործունեությունը դադարեցվում է ՀԴՄ չտրամադրելու հիմքով։

Նախկին իշխանությունների օրոք էլ է «Ռոբել» ընկերությունը բազմիցս տուգանվել, տուգանքները գերազանցել են 50-56 միլիոն դրամը, սակայն այդ ժամանակ նախագահականից ստացված մեկ զանգով բոլոր տուգանքները «ջրվել են», ինչը նոր Հայաստանում չի գործում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին