«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ հայտնի գաղտնալսման հարցերով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը, անկախ ԱԺ լուծարման հանգամանքից, տեղի է ունենալու հինգշաբթի օրը։ Հանձնաժողովը պատրաստվում է լսել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների խոսակցության գաղտնալսման ժամանակ հնչած՝ Ռ․ Քոչարյանի գործն առաջին ատյանում քննած, ըստ ԱԱԾ տնօրենի՝ «վախեցած» դատավոր «Հրաչին», նույն իրեն՝ Վաչե Մարգարյանին։
Հիշեցնենք՝ օրենքի ուժով արձակման դեպքում պառլամենտը շարունակում է իր լիազորությունները, մինչև նորընտիր պառլամենտի առաջին նիստը։ Չնայած մշտապես քվորումի խնդիր ունեցող պառլամենտն այդ ընթացքում, թերևս, կմատնվի ամբողջական պարապուրդի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: