Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485,5

  • EUR

    547
    555

  • RUB

    7,21
    7,46

Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել РИА Новости–ին

16 Հոկտեմբեր, 2018 23:58
 Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել РИА Новости–ին

РИА Новости-ի հետ զրույցում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծիք է հայտնել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կարող է հանգեցնել քաղաքական մենաշնորհի հաստատմանը: 

«Տակտիկապես դա հասկանալի վարքագիծ է. հաջողության հասնել հիմա՝ ժողովրդականության գագաթնակետին գտնվելիս: Մարտավարական առումով ես խնդիրներ եմ տեսնում, այսինքն՝ որպես քաղաքական գործիչ դու շահում ես, իսկ որպես պետական գործիչ՝ դեռ պետք է մտածել. արժե՞ր արդյոք այժմ այսպես անել», - ասել է Քոչարյանը:

Քոչարյանը նաև կասկածանք է հայտնել, որ էյֆորիայի պայմաններում կհաջողվի իսկապես արժանի խորհրդարան ընտրել. «Չեմ կարծում, որ ճիշտ է պետության շահերի տեսանկյունից նոր քաղաքական մենաշնորհ ձևավորելը», - հավելել է Քոչարյանը:

Նրա խոսքով՝ «ամբողջական իշխանությունը նաև ամբողջական պատասխանատվություն է»: «Այդ իսկ պատճառով իմ տեսակետն այսպիսին է. ավարտվում է որոշակի փուլ, բոլորի համար դա որոշակի ռեստարտ է, այսինքն՝ նոր իշխանություն կձևավորվի, որը կարտացոլի հասարակության ընթացիկ տրամադրությունը, այդ իշխանությունն այդ պահից ի վեր պետք է ամբողջական պատասխանատվություն կրի այն ամենի համար, ինչ տեղի է ունենում երկրում», - ընդգծել է Քոչարյանը:


Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարական է ներկայացրել, որին հաջորդել է Կառավարության հրաժարականը:

Ըստ Փաշինյանի ներկայացրած արտահերթ ընտրություններին հասնելու քարտեզի՝ Ազգային ժողովը երկու շաբաթվա ընթացքում երկու անգամ վարչապետ չընտրելով արձակելու է Կառավարությունը, և հանրապետության նախագահի կողմից նշանակվելու են ընտրություններ։  

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին