Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485,5

  • EUR

    547
    555

  • RUB

    7,21
    7,46

Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ավինյանի հարցազրույցը՝ վարչապետի հրաժարականից հետո

16 Հոկտեմբեր, 2018 22:45
Տիգրան Ավինյանի հարցազրույցը՝ վարչապետի հրաժարականից հետո

 

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

–Վարչապետ Ն. Փաշինյանը քիչ առաջ հրաժարական տվեց. այս պահից սկսած՝ ի՞նչ ռեժիմ է գործելու Հայաստանում:

-Միանշանակ հրաժարականի ճանապարհը, որ ընտրվել էր, այլընտրանք չուներ: Հեղափոխության առաջին օրերից մենք որդեգրել էինք մի սկզբունք՝ Սահմանադրության տառին համապատասխան գործողություններ իրականացնել: Սահմանադրությունից ելնելով՝ սա միակ տրամաբանական ճանապարհն էր, և կարծում եմ, որ քաղաքական ուժերն ունեն այն խոհեմությունը և խելամտությունը, որ հնարավորություն կընձեռի այս ճանապարհով հասնել ԱԺ ընտրություններին:

-Իսկ եթե չգտնվի այդ խելամտությունը:

-Ես նման ռիսկը չեմ բացառում, որովհետև մենք տեսել ենք մայիսի 1, հոկտեմբերի 2, երբ անտրամաբանական քայլերի գնացին ԱԺ պատգամավորները: Սա նաև ազգային անվտանգության հարց է, որովհետև սահմանադրական նման ճգնաժամի դեպքում բոլոր կուսակցական շահերը և անձնական շահերը պետք է մի կողմ դնել և շարժվել այն ճանապարհով, որը թելադրել է ժողովուրդը, իսկ ժողովուրդը հստակ թելադրել է մի ճանապարհ՝ ԱԺ արտահերթ ընտրություններ:

-Հարգելի՛ Ավինյան, շատ է նշվում, որ արտահերթ ընտրությունների արագ անցկացմանը շատերը պատրաստ չեն, և դիմադրության որոշակի շարժառիթները հենց դրանով են պայմանավորված, օբյեկտի՞վ է քաղաքական այդ վարքագիծը:

-Հեղափոխությունից հետո եթե փողոցում մարդկանց հարցնեիք, թե երբ է պետք անցկացնել ընտրությունները, նրանք կասեին՝ օր առաջ: Այս վիճակն ազդում է մեր հասարակական կյանքի, տնեսության վրա. սպասողական վիճակն առկա է հասարակության բոլոր շերտերում: Բոլորը գիտեն, որ պետք է լիեն ԱԺ ընտրություններ, և ինչքան շուտ լինեն ընտրությունները, այդքան ավելի շուտ իրավիճակը կկայունանա, ավելի հստակ կլինի այն ճանապարհը, որով Հայաստանը շարժվելու է առաջիկա 5 տարում: Քանի դեռ կա անորոշությունը, ,,պաուզան,,, դա բերում է լճացման, ինչն ազդում է նաև ներդրումների վրա: Օտարերկրյա ներդրողները բազմապատկվել են, ծարգերը մշակման փուլում են, բայց բոլորը սպասում են հիմնական և կարևոր իրադարձությանը՝ ԱԺ ընտրություններին:

-Հեղափոխության ընթացքում ձեզ միացած գործընկերները հոկտեմբերի 2-ից հետո այլևս վստահելի չե՞ն:

-Քաղաքանության մեջ վստահության հարցը միշտ փոփխական է, նամանավանդ եթե վերաբերում է այն խմբակցություններին, որոնք եղել են նախկին ԱԺ-ում ներկայացված: Քաղաքական հարցերն ունեն որոշակի տրամաբանություն, և պայմանավորվածությունները ելնում են այդ տրամաբանությունից: Ես կարող եմ հասկանալ նրանց պահվածքը, բայց չեմ հականում նրանց քաղաքական անհեռատեսությունը: Հուսով եմ՝ բոլորս դասեր ենք քաղել:

-Տեղյա՞կ եք, որ այսօր դժգոհություններ են եղել՝ կապված կադրային նշանակումների հետ: Ի՞նչ եք մտածում այդ մասին:

-Այո, տեղյակ եմ: Սկզբում շատ էր խոսվում կադրերի երիտասարդ լինելու, անփորձության մասին: Իմ պատասխան էր՝ միգուցե նրանք չունեն կառավարման փորձ, բայց տարբեր ոլորտների պրոֆեսիոնալներ են: Կարևորը, որ կաշառակերության և կոռուպցիոն սխեմաներով աշխատելու փորձ չունեն: Հեղափոխության առաջամարտիկները հենց երիտասարդներն են, նրանք փոփոխություն բերող են և պարտադիր պետք է լինեն կառավարման համակարգում: ՀՀ-ն կարիք ունի արմատական փոփոխությունների:

-Երիտասարդների սխալներին ըմբռնումով էին մոտենում, բայց այսօրվա նշանակմանն այլ վերաբերմունք է դրսևորվում:

-Յուրաքանչյուր նշանակման հետ դրվում են խնդիրներ և նպատակներ, որոնք գերազանց իրականացման դեպքում կադրերը շարունակում են աշխատել, իսկ եթե ոչ, պետք է փոխարինվեն այլ անձանցով: Ինչ վերաբերում է այսօր Հունան Պողոսյանի նշանակմանը, ապա շատ դեպքորւմ նեգատիվը գալիս է հնից մնացած տպավորություններից: Ովքեր աշխատել են նրա հետ, վերաբերմունքը դրական է, նրան համարում են բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող:

-Եթե անկեղծ լինենք՝ կառավարությունն ունի՞ կադրերի կարիք:

-Կառավարությունում և առհասարակ մեր երկրում կադրային սով է…Աշխարհի բոլոր երկրներում կա այս խնդիրը: Մեր մոտեցումը լինելու է պրոֆեսիոնալների ներգրավումը կառավարման համակարգում…

-Վարչապետը նշեց, որ բարիկադներն ապամոնտաժելու ժամանակն է, միգուցե այս նշանակումը ա՞յդ մոտեցումից է բխում:

-Նոր կառավարությունը ՀՀ-ում թշնամիներ ձեռք բերելու նպատակ չունի: Նախորդ իշխանության ներկայացուցիչները մեր թշնամիները չեն, այնտեղ կան լավ կադրեր, պրոֆեսիոնալներ, որոնք ունեցել են մեծ վաստակ պետական կառավարման կայացման, ՀՀ զարգացման, տնտեսության զարգացման գործում, ինչն անհերքելի է: Այդ մարդիկ նույնպես ունեն գնահատանքի և հնարավորություն ստանալու կարիք:

-Ես անձը նկատի չունեմ, բայց ուզում եմ հիշեցնել գլխավոր սկզբունքը՝ հեղափոխությունից հետո Հայաստանի կառավարությունում պետք է բացառել կոռումպացվածի ներկայությունը:

-Միանշանակա համաձայն եմ: Ես համոզված եմ, որ ներկա պաշտոնյաները՝ նույնիսկ ամենբարձր պաշտոնյաները հստակ գիտակցում են, որ կաշառակերության մեջ ներգրավված լինելը, նամանավանդ այս փուլում նման դրսևորումները իրենց տանելու են այլ ճանապարհով, ներում և բեկում այս հարցում չի լինելու:

-Ի՞նչ Ընտրական օրենսգրքով ենք գնալու այս ընտրություններին:

-Շատ ավելի պարզվեցված ԸՕ-ով՝ սուր անկյունները սրբագրած, մաքրագրված ուղղած: Շատ խորքային փոփոխությունների չենք գնացել, նախորդ ԸՕ-ն հնարավորինս պարզեցրել ենք:

-Շատե՞րն են դիմում ՔՊ-ին անդամակցելու համար, ինչպես ժամանակին ՀՀԿ-ին էին դիմում:

-Այո՛: Մենք այդ վտանգը զգացել ենք սկզբից, մոտ 4-5 հազար դիմում ունենք, որոնք չեն հաստատվել: Կուսակցությունը փորձում ենք զարգացնել տրամաբանական ճանապարհով. հանդիպում ենք, փորձում ենք պարզել ինչով են զբաղվում, ինչու են ուզում անդամակցել, բայց շատ արհեստական խոչընդոտներ էլ չենք ստեղծում մարդկանց համար:

–Նախկինում այլ կուսակցության պատկանելիությունը հաշվի առնո՞ւմ եք:

-Շատ դանդաղ է ընթանում մեր կուսակցության շարքերն ընդունելու գործընթացը, բայց նաև աշխատում ենք բոլորին հնարավորություն տալ նոր ոգով, նոր տրամաբանությամբ Հայաստանում ապրելու: Այո՛, կլինեն նաև մարդիկ, ովքեր եղել են այլ կուսակցությունների անդամներ: Մարդկանց հնարավորություն պետք է տրվի փոխվելու այլ տրամաբանությամբ աշխատելու նոր Հայաստանի պայմաններում:

Մանրամասները տեսանյութում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին