Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485,5

  • EUR

    549
    557

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

ՔՊ-ական մարզպետներ և գյուղապետեր. Չի՞ կրկնվի արդյոք ՀՀԿ-ական սցենարը

16 Հոկտեմբեր, 2018 19:57
ՔՊ-ական մարզպետներ և գյուղապետեր. Չի՞ կրկնվի արդյոք  ՀՀԿ-ական սցենարը

Մարզպետների և գյուղապետերի մեծամասնությունը ՔՊ կուսակցության անդամներ են և կա՞ արդյոք մտավախություն, որ ՀՀԿ-ական սցենարը կկրկնվի, այս խնդրի շուրջ  Shabat.am լրատվականը խոսել է քաղաքագետ Արա Պապյանի հետ:

Քաղաքագետի խոսքով նման մտահոգություն իհարկե կա, այդ իսկ պատճառով ինքը առաջարկել է լուծման տարբերակ. « Առաջարկել եմ, որ առաջիկա ընտրությունները փոխադարձ համաձայնությամբ և համապատասխան փաստաթղթով ամրագրվեն, առավելագույնը 2 տարվա համար և հետո արտահերթ ընտրություններ տեղի ունենան:

Այսինքն՝ եթե ամեն ինչ լավ գնա, դեկտեմբերի 9-ին կամ 10-ին, մենք կունենանք արտահերթ ընտրություններ, որը հինգը տարվա համար է, բայց ընտրությանը մասնակցող կուսակցությունները պետք է հանդես  գան հայտարությամբ, որ իրենք համաձայն են, որ երկու տարի հետո, մինչև 2020-ի տարեվերջ պիտի տեղի ունենան արտահերթ ընտրություններ: Այս երկու տարին կօգտագործվի, որպեսզի փոխվի սահմանադրությունը, կուսակցությունների մասին օրենքը, ընտրական օրենսգիրքը, կուսակցությունները կայանան, ժողովուրդը կարողանա ընտրել  ոչ թե ըստ խոստումների, այլ կատարած աշխատանքի»,-մանրամասնեց քաղաքագետը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին