Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    486

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Արթուր Վանեցյանը և Սասուն Խաչատրյանը քրեական գործով տուժող են ճանաչվել

16 Հոկտեմբեր, 2018 17:31
Արթուր Վանեցյանը և Սասուն Խաչատրյանը քրեական գործով տուժող են ճանաչվել

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը գաղտնալսման դեպքով հարուցված քրեական գործով տուժող են ճանաչվել:Այս մասին  Shabat.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի խորհրդական Սոնա Տռուզյանը:  

Տռուզյանն ավելացրեց, որ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չէ։

ՀՀ կառավարության հոկտեմբերի 16-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը մանրամասներ է ներկայացրել, ասելով որ հեռախոսային խոսակցության գաղտնալսման պատվիրատուն Հայաստանից է: Մեկ անձ է, ով հանրության շրջանում լայն ճանաչում ունի: Արթուր Վանեցյանն ընդգծել է, որ պատվիրատուին անձամբ չի ճանաչում: Միևնույն ժամանակ, Արթուր Վանեցյանն ասել է, որ գաղտնալսման պատվիրատուն մեկն է, սակայն նրա մասնակցությունը փաստաթղթավորելը և հիմնավորելը շատ բարդ գործընթաց է:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին