Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485,5

  • EUR

    549
    557

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը գեղարվեստական նոր ղեկավար ունի

16 Հոկտեմբեր, 2018 17:30
 Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը գեղարվեստական նոր ղեկավար ունի

Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը նոր գեղարվեստական ղեկավար ունի: Այդ պաշտոնում նշանակվեց Ղազախստանի Ալմաթի քաղաքի Մ. Յ. Լերմոնտովի անվան ռուսական դրամայի թատրոնի բեմադրող ռեժիսոր Կարեն Ներսիսյանը:

«Եղել են լուրջ քննարկումներ գեղարվեստական ղեկավարի նշանակման վերաբերյալ, թեկնածուների գործեր են հավաքվել, հատվածներ ենք դիտել նրանց բեմադրություններից, ներկայացրած ծրագրերն ենք նայել: Ի վերջո ՀՀ մշակույթի նախարարության հոկտեմբերի 1-ին կազմակերպած վերջին քննարկումներից հետո ներկայացված հինգ թեկնածուից ընտրվեց երկուսը` Կարեն Ներսիսյանը և ռեժիսոր-բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը, որոնք իրենց գործունեությամբ, ներկայացումներից ցուցադրած հատվածներով և ծրագրերով բավականին լուրջ տպավորություն թողեցին»,-պատմեց Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ֆրեդ Դավթյանը:

 «Ինձ համար կարևոր է այն փաստը, որ Կարեն Ներսիսյանը գեղարվեստական ղեկավարի փորձ ունի: Իմ համոզմամբ` Կարեն Ներսիսյանը տիրապետում է հոգեբանական թատրոնին, այն ոճին, որին մեր թատրոնը մնում է և մնալու է հավատարիմ»,-ընդգծեց Ֆրեդ Դավթյանը:

Նա հիշեցրեց, որ հոկտեմբերի մեկին ՀՀ մշակույթի նախարարությունում իրականացված լսումների արդյունքում որոշվել էր Կարեն Ներսիսյանին և Սուրեն Շահվերդյանին հնարավորություն տալ առաջիկայում Ստանիսլավսկու թատրոնում բեմադրել մեկական ներկայացում, ինչն էլ հնարավորություն կտար հետագա հստակ և համարժեք ընտրության կատարել:

Դավթյանը ասաց, որ թատրոնի կոլեկտիվի մի մասը կողմ էր Սուրեն Շահվերդյանի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նշանակմանը, իսկ մյուս կողմը` Կարեն Ներսիսյանի:

Պայմանագիրը ստորագրված է մինչև 2019 թվականի վերջ ժամկետով:





 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին