Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ Փաշինյան-Թրամփ հնարավոր հանդիպման մասին

16 Հոկտեմբեր, 2018 16:47
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ Փաշինյան-Թրամփ հնարավոր հանդիպման մասին

Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում կարծարծվեն երկու երկրների ղեկավարների առաջիկա հնարավոր հանդիպմանը վերաբերող հարցեր, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը:

Վերջինիս խոսքով՝ ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի միջև անպայման հանդիպում կլինի, սակայն չի կարող ասել՝ երբ և որտեղ:  

«Որպես դիվանագետներ՝ մենք մշտապես աջակցում ենք մեր առաջնորդների միջև հանդիպումների կայացմանը։ Կարծում  եմ՝ այդ հարցը վարչապետ Փաշինյանի և դեսպան Բոլթոնի քննարկումներում կարծարծվի»,- նշեց Քենթը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին