Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    486

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Ֆելիքս Ցոլակյանն իմ քավորը չէ, բայց նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանն իմ քենակալն է. Արթուր Վանեցյան

16 Հոկտեմբեր, 2018 15:54
Ֆելիքս Ցոլակյանն իմ քավորը չէ, բայց նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանն իմ քենակալն է. Արթուր Վանեցյան

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր հերքեց լուրերն այն մասին, թե ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն իր քավորն է ու նախարարի պաշտոնում նշանակվել է իր միջամտությամբ: Նա Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում այդ լուրերն ապատեղեկատվություն որակեց։

«Ֆելիքս Ցոլակյանն Ազգային անվտանգության ծառայության համակարգի հին աշխատողներից է եղել: Երբ ես աշխատանքի եմ ընդունվել ԱԱԾ, նա արդեն համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներից էր: Ես նրան հարգում եմ որպես մարդ, զինվորական, պետական գործիչ, բայց նա իմ քավորը չէ, իմ քավորը սովորական մարդ է, անունը՝ Վարդան, ազգանունը՝ Կուլիջանյան։ 

Դա ուղղակի ապատեղեկատվություն է, ուղղակի վերջին շրջանում շատ մոդայիկ է դարձել ցանկացած հոդվածում գրելը Վանեցյանը ու ինչ-որ մի բան, ու դառնում է սենսացիա»,–ասաց Վանեցյանը։

Փոխարենն Արթուր Վանեցյանը հաստատեց, որ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանն իր քենակալն է։ Միևնույն ժամանակ նա նշեց, որ Գարեգին Բաղրամյանը դարձել է իր կնոջ քրոջ ամուսինը, երբ եղել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սովորական աշխատակից։ Սակայն Վանեցյանը վստահեցրեց, որ Գարեգին Բաղրամյանին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնում նշանակման հետ որևէ կապ ինքը չունի:



«Ես նման լիազորություններ չունեմ, որ որևէ մեկին առաջարկեմ այս կամ այն պաշտոնում նշանակելու համար: Ես միայն Ազգային անվտանգության ծառայության համակարգում կարող եմ որևէ անձի որևէ պաշտոնում նշանակել, իսկ երկրի ղեկավարությանն անհրաժեշտության դեպքում կարող եմ տեղեկություններ տրամադրել այս կամ այն անձի վերաբերյալ։ Բայց մի պահ դնում ենք մի կողմ, որ Գարեգին Բաղրամյանն Արթուր Վանեցյանի բաջանաղն է, և բոլորին հարց եմ ուղղում՝ կա՞ուրիշ ինչ-որ մի առիթ, որով Գարեգին Բաղրամյանին կարելի է մեղադրել այս կամ այն արարքի մեջ»,-եզրափակեց Արթուր Վանեցյանը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին