Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    486

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Սահմանադրական փոփոխությունների միջոցով ԱԺ-ն ցրելու տարբերակ չկար

16 Հոկտեմբեր, 2018 17:22
Սահմանադրական փոփոխությունների միջոցով ԱԺ-ն ցրելու տարբերակ չկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարական շուրջ ինտրիգը շարունակվում է: Shabat.am-ը վարչապետի հրաժարականի այլընտրանքի և հնարավոր զարգացումների շուրջ խոսել է «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հետ:

Պատգամավորը նշեց, որ հնարավոր չի համարում որևէ խմբակցության կողմից արտակարգ իրավիճկաների հրահրում:

«Կարծում եմ ամեն ինչ ընթնալու է ըստ օրենքի, ըստ սահմանադրության, որի արդյունքում կլուծարվի Ազգային ժողովը, և կունենանք արտահերթ ընտրություններ»:

Իսկ այն հարցին, թե ինչու չընտրվեց Սահմանադրական փոփոխությունների միջոցով ԱԺ-ն լուծարելու գործընթացը, Գորգիսյանը պատասխանեց.

«Թե ինչու չգնացինք այդ ուղղությամբ, պետք է հարցնենք պարոն վարչապետին, բայց գործող սահմանադրությամբ այլ մեխանիզմ գոյություն չունի, իսկ սահմանադրության փոփոխությունը լրացուցիչ մի քիչ ավելի երկար պրոցես էր, ու դրա համար նորից պետք էր խորհրդարանի համաձայնությունը, իսկ եթե խորհրդարանը համաձայներ փոխել սահմանադրությունը, ուրեմն այդ նույն խորհրդարանն էլ կհամաձայներ չառաջադրել վարչապետ, և այս պրոցեսները չէին լինի: Բայց այսօր այդ ամեն ինչում տրամաբանություն չկա: Սահմանադրական փոփոխությունների միջոցով ԱԺ-ն ցրելու տարբերակ չկա»:

Խոսելով ժողովրդի մտավախության մասին՝ Գորգիսյանը նշեց, որ վարչապետն ու իր թիմը հավանաբար հաշվի են առել ամեն ինչ, և եթե նա գնում է այս քայլին, ուրեմն որևէ վտանգ չկա:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին