Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485,5

  • EUR

    547
    555

  • RUB

    7,21
    7,46

Կարևոր իրադարձություններ

Տեսականորեն 1 % է․ պետք է զգուշավորություն դրսևորել

16 Հոկտեմբեր, 2018 15:52
Տեսականորեն 1 % է․  պետք է զգուշավորություն դրսևորել

Ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանից  Shabat.am-ը հետաքրքրվեց, հավանական համարո՞ւմ է , որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո որևէ այլ կուսակցություն վարչապետի թեկնածու առաջադրի․« Խնդիրը վարչապետի թեկնածուին առաջադրելու մեջ չէ, խնդիրը թեկնածուին ընտրելու մեջ է, իսկ Ազգային ժողովում համապատասխան ձայների քանակ չկա, որ որևիցե թեկնածու ընտրվի վարչապետ, որովհետև ԲՀԿ-ն հուշագրով հայտարարել է, որ ինքը չի միանում այդ գործընթացին, ԵԼՔ-ի պատգամավորները բնականաբար չեն միանում, և ևս 18 պատգամավոր հայտարարել է, որ կողմնակից են դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու գործընթացին։ Բնականաբար, եթե նրանց գումարում ենք ՀՅԴ-ի ձայները չեն բավարարում, մնացած ձայները բավարար չեն, որպեսզի վարչապետ ընտրվի։ Այդ պատճառով կարող ենք ասել, որ այս պահի դրությամբ 99%-ով ոչ մի վարչապետ չի առաջադրվի, չի էլ ընտրվի։ Տեսականորեն 1 % է, որ պետք է զգուշավորություն դրսևորել»։

Ինչ վերաբերում է մամուլի այն հրապարակումներին, որ Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն չի տալու և համաձայն չէ դեկտեմբերին Հայաստանում կայանալիք ընտրություններին, Արմեն Բադալյանը պատասխանեց․«Վենետիկի հանձնաժողովը չի որոշում, թե Հայաստանում, երբ պետք է ընտրություններ անցկացվեն։ Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ որոշում է հասարակությունը, շարժիչ ուժը , իշխանությունները, և արդեն որոշված է, որ մեզ մոտ դեկտեմբերին լինելու են ընտրություններ, անկախ նրանից, Վենետիկի հանձնաժողովը կողմ է, թե՞ ոչ»։

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին