Կարևոր իրադարձություններ

«Այդ օրերին իմ բերանից ուզում էին լսել մի խոսք, որով կմեղադրեի ինչ-որ մեկին». Արթուր Վանեցյան

16 Հոկտեմբեր, 2018 14:00
«Այդ օրերին իմ բերանից ուզում էին լսել մի խոսք, որով կմեղադրեի ինչ-որ մեկին». Արթուր Վանեցյան

«Ես էլ ասել եմ՝ կա վարկած, որ հնարավոր է Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում հայտնաբերված զենքերն օգտագործվել են Մարտի մեկի գործողությունների ժամանակ, ինչը պարզելու համար իրականացվում է փորձաքննություն, որի արդյունքներից հետո կպարզվի իրականությունը: Եղել է փորձաքննություն և հայտարարվել է, որ որևէ կապ չունեն զենքերը Մարտի 1-ի գործի հետ»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Արթուր Վանեցյանը՝ հավելելով.

«Այդ օրերին ինձ տարբեր հարցեր էին տալիս՝ ցանկանալով իմ բերանից լսել մի խոսք, որով պետք է մեղադրեի ինչ-որ մեկին, սակայն ես որևէ հայտարարություն չեմ արել: Կարևոր եմ համարում, որ օբյեկտիվ քննություն է իրականացվում, և չենք փորձում երբևէ ազդել փորձաքննություն իրականացնող մարմնի վրա, որպեսզի մեզ կամ հանրությանը ցանկալի ինֆորմացիա տան»,- ասաց ԱԱԾ տնօրենը:

Վանեցյանի խոսքով՝ այդ օրերին տվյալներ էին ստացվել, որ Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում կա մեծ քանակությամբ զենք, որը հնարավոր է առնչություն ունի Մարտի 1-ի դեպքերի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին