Կարևոր իրադարձություններ

Եթե անձնագրի ժամկետը լրացել է, այս պահից սկսած անհրաժեշտ է դիմել այն փոխանակելու համար

16 Հոկտեմբեր, 2018 13:18
Եթե անձնագրի ժամկետը լրացել է, այս պահից սկսած անհրաժեշտ է դիմել այն փոխանակելու համար

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ կոչով դիմել է բոլոր քաղաքացիներին։

«ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու նախագծով նախատեսվում է ընտրողների ցուցակում չընդգրկել այն անձանց տվյալները, որոնց անձնագրի վավերականության ժամկետը քվեարկության օրվա դրությամբ մեկ և ավելի տարի արդեն լրացած է լինում:

Իհարկե, եթե քաղաքացին այդ պատճառով դուրս է մնում ընտրողների ցուցակից, չի զրկվում ընտրական իրավունքից. քվեարկության օրը կարող է դիմել անձնագրային ծառայություն՝ լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու տեղեկանք ստանալու համար:

Այնուամենայնիվ, անհարմարություններից խուսափելու համար կոչով դիմում ենք մեր հայրենակիցներին, եթե անձնագրի ժամկետը լրացել է, այս պահից սկսած դիմել այն փոխանակելու համար: Նույնիսկ նշված առաջարկը չընդունվելու դեպքում իմաստազուրկ չէ վավեր անձնագիր ունենալը:

Եթե բացի անվավեր անձնագրից քաղաքացին ունի նաև նույնականացման քարտ, իր տվյալները կընդգրկվեն ընտրողների ցուցակում և նույնականացման քարտով անձը կարող է մասնակցել քվեարկությանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին