Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ-ն տիրապետում է իրավիճակին և թույլ չի տա սահմանադրական կարգի խախտում

16 Հոկտեմբեր, 2018 12:47
ԱԱԾ-ն տիրապետում է իրավիճակին և թույլ չի տա սահմանադրական կարգի խախտում

Արդյո՞ ք վարչապետի հրաժարականից հետո ԱԱԾ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի:

Ի պատասխան հարցին՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում նշեց.

«Ուժային կառույցները միշտ էլ «արտակարգ ռեժիմով» են աշխատում: Մենք  մեր պարտականությունները կատարում ենք օրենքի շրջանակում, եւ կատարելու ենք շատ բարեխիղճ եւ շատ լավ»,–նշեց նա։

Հարցին՝ հակահեղափոխության կամ սաբոտաժի վտանգ ԱԱԾ–ն տեսնո՞ւմ է, Վանեցյանը պատասխանեց. «Վտանգները միշտ կան, մենք միշտ այն տեսակետին ենք, որ պետք չէ թուլանալ, եւ մենք պարտավոր ենք իրականացնել բոլոր միջոցառումները, որ ՀՀ տարածքում բացառենք ցանկացած օրինախախտում»։

Նա հավաստիացրեց, որ իրենք տիրապետում են իրավիճակին, եւ թույլ չեն տա, որ հանկարծ որեւէ ուժի կամ անհատի կողմից թույլ տրվեն այնպիսի խախտումներ, որոնք կբերեն սահմանադրական կարգի խախտմանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին