Կարևոր իրադարձություններ

Հայտնի է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազանգը գաղտնալսելու պատվիրատուն

16 Հոկտեմբեր, 2018 12:39
Հայտնի է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազանգը գաղտնալսելու պատվիրատուն

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գաղտնալսման շրջանակն ու պատվիրատուն պարզվել են:

Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

Արթուր Վանեցյանը նման հայտարարություն արեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

 «Պարզվել է շրջանակը, թե ովքեր են պատվիրել, ովքեր են գաղտնալսել: Գաղտնալսման եղանակն այս պահին պարզում ենք»,- ասաց  Վանեցյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի վերջո ո՞վ էր գաղտնալսել իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունը:

Հարցին, թե ո՞վ է պատվիրել, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին