Կառավարության նիստի ընթացքում Հունան Պողոսյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ: Նախքան նիստը Պողոսյանը նշել է, թե ինչու է համաձայնել ընդունել առաջարկը:
«Հայրենիքը որտեղ կկանչի, ես նոր Հայաստանի կողմնակից եմ, ու ամեն ինչ անելու եմ, որ այդ նոր Հայաստանում լավ լինի»,- հայտարարել է ՀՀ նախկին փոխոստիկանապետը:
Այն հարցին, թե նա երկար տարիներ ծառայել է նախկին իշխանություններին, Հունան Պողոսյանը նշել է.
«Ես, ծառայելով օրենքին, միշտ ժողովրդին եմ ծառայել»։
Նա նաև ասել է, որ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու առաջարկը կառավարությունից է ստացել:
«Ես նախկին պաշտոնում 8 տարի ծառայել եմ, ինձ կարճ դադար էր պետք, իսկ հիմա սիրով ընդունել եմ այս առաջարկը», – ասել է Հունան Պողոսյանը։