Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը պատրաստ է բանակցությունների. Էլմար Մամեդյարով

16 Հոկտեմբեր, 2018 10:41
Ադրբեջանը պատրաստ է բանակցությունների. Էլմար Մամեդյարով

Հայաստանում սպասվող ընտրություններից հետո պարզ կլինի՝ որքանով է այդ երկիրը պատրաստ խաղաղության ու կայունության, իսկ դա առաջին հերթին նշանակում է «հայկական զորքերի դուրսբերում ադրբեջանական հողերից», հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

Ըստ նրա՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տարածաշրջանի կայուն զարգացման կարևորագույն հարցերից է:

Նա նշել է, որ իր հայ գործընկերոջ հետ անցկացրած 2 հանդիպումը, ինչպես նաև ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջև կայացած զրույցը դրական խթան են տալիս առաջ շարժվելու համար:

Ադրբեջանը, իր հերթին, ինչպես հայտնել է մի քանի անգամ, պատրաստ է առարկայական ու արդյունքի վրա հիմնված բանակցությունների, հավելել է ադրբեջանցի նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին