Կարևոր իրադարձություններ

Ում վրա կտարածվի համաներումը. Մանրամասներ քննարկումներից. «Ժողովուրդ»

16 Հոկտեմբեր, 2018 09:07
Ում վրա կտարածվի համաներումը. Մանրամասներ քննարկումներից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին համաներման նախագծի շուրջ աշխատող իրավաբանների քննարկումներից որոշ մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` հաշվի առնելով, որ վերջին` 2013 թվականի համաներմամբ պատժից ազատել են այն անձանց, որոնց նկատմամբ առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկում է նշանակված եղել` ապա ներկայումս որոշել են մեկ տարով էլ շեմը բարձրացնել:

Իրավական ոլորտում ակտիվ քննարկումներ են, որպեսզի համաներումը տարածվի նաև ՀՀ իրավապահների կողմից բացահայտված «հանցավոր երկու խմբերի»` «Սասնա Ծռերի» և «Նորք-Մարաշ» բանդայի գործով մեղադրյալների վրա: Արդյունքում որոշում է կայացվել` համաներում չի տարածվի այս երկու խմբերի այն անձանց վրա, որոնք մեղադրվում են սպանության մեջ»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին