Կարևոր իրադարձություններ

Ընտրություններին մասնակցելու հարցում Հանրապետականը 2 թեևի է բաժանվել. «Հրապարակ»

16 Հոկտեմբեր, 2018 08:32
Ընտրություններին մասնակցելու հարցում Հանրապետականը 2 թեևի է բաժանվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. 

«Դեկտեմբերին սպասվող արտահերթ  ընտրություններին մասնակցելու հարցում Հանրապետականը 2 թեւի է բաժանվել։ Արմատականները՝ ի դեմս Շարմազանով-Աշոտյան դուետի, կարծում են, որ, անկախ արդյունքներից, մասնակցությունը պարտադիր է ու ազնիվ ՀՀԿ-ի էլեկտորատի հանդեպ։ Իրատեսները վստահ են, որ ՀՀԿ-ի «գնացքը գնացել է», պետք չէ վերջնականապես զրոյանալ։ Դեռ վերջնական որոշում չկա, այն կկայացնեն առաջիկա ԳՄ եւ խորհրդի նիստերի ժամանակ։ Ի դեպ, առաջիկա օրերին կուսակցությունից կրկին արտահոսք կլինի․ այն պատգամավորները, որոնք աջակցություն հայտնեցին արտահերթի անցկացմանը, կլքեն նաեւ կուսակցությունը»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին