Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը հոկտեմբերի 16-ի արտահերթ նիստում հանդես կգա ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ

15 Հոկտեմբեր, 2018 23:54
Կառավարությունը հոկտեմբերի 16-ի արտահերթ նիստում հանդես կգա ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ

Կառավարությունն Ազգային Ժողով կներկայացնի ՀՀ Ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխությունների փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս հարցը ներառված է կառավարության հոկտեմբերի 16-ի արտահերթ նիստի օրակարգում:

Նախատեսվում է հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթե­թի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարու­թյան օրենսդրական նախա­ձեռնությանը:

Կառավարությունը հոկտեմբերի 16-ի արտահերթ նիստում նաև հանդես կգա ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժո­ղովի կա­նոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդ­ված­­ներով` Հայաս­տանի Հանրապետու­թյան կառավարությունը որոշում է.

Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախա­գահին 2018 թվա­կա­նի հոկտեմբերի 22-ին, ժամը 11:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ար­­տա­­հերթ նիստ` հետևյալ օրակարգով `

1) «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,

«Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին»

(նախագիծ)

(երկրորդ ընթերցում)

Հայաստանի Հանրապե­տու­թյան Ազգային ժողովի արտահերթ նիստի նախա­ձեռ­նո­ղի ներ­կա­յա­ցուցիչ է նշանակվել Ամալյա Ենգոյանը:

Հայաստանի Հանրապե­տու­թյան Ազգային ժողով ներկայացնել՝

«2018 թվականի հոկտեմբերի 22-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ար­տահերթ նիստի անցկացման մա­սին» Հայաստանի Հանրա­պե­տության Ազգային ժողովի որոշման նախագիծը, «2018 թվականի հոկտեմբերի 22-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ար­տահերթ նիստում հարցի քննարկման տևողության սահ­ման­ման մա­սին» Հայաս­տանի Հանրապե­տու­թյան Ազգային ժողովի որոշման նա­խագիծը, «2018 թվականի հոկտեմբերի 22-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակար­գա­յին հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մա­սին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը»,- գրված է նախագծում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին