Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ժամը 17:30-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի Ձորաղբյուրի խճուղում՝ գազալցակայանի հարևանությամբ, բախվել են 29-ամյա Ալբերտ Փլիփոսյանի վարած Mercedes մակնիշի 22 ՍՏ 082 համարանիշի և 23-ամյա Վահե Ավագյանի վարած Opel մակնիշի 35 GN 720 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 4 ամսական երեխա է տեղափոխվել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Գ.Շամշյանը հայտնում է, որ քանի որ Mercedes-ի վարորդը ոստիկանության ծառայող է, իսկ Opel-ինը՝ ՀՀ ՊՆ, դեպքի վայր են ժամանում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները և, հավանաբար, վթարի փաստով հետաքննությունը կանցկացնեն Ռազմական ոստիկանության ծառայողները:
Ոստիկանությունը պարզում է վիրավոր երեխայի ինքնությունը: