Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը ֆեսյբուքյան իր էջում հայտնում է, որ այսօր թեկնածուներից մեկը դիմել է «ստոր և դատապարտելի մեթոդի՝ փորձելով ապակողմնորոշել ընտրողներին և այդպիսով ազդել առաջիկա ընտրությունների արդյունքների վրա»։
Դիանա Գասպարյանը, մասնավորապես, գրում է.
«Սիրելի՛ համաքաղաքացիներ,
Այսօր թեկնածուներից մեկը դիմել է ստոր և դատապարտելի մեթոդի՝ փորձելով ապակողմնորոշել ընտրողներին և այդպիսով ազդել առաջիկա ընտրությունների արդյունքների վրա: Այսպես, թեկնածու Կարեն Ստեփանյանի նախընտրական շտաբի կողմից տարածվում է քվեաթերթիկի ձևական օրինակ, որտեղ շատ թեկնածուների՝ այդ թվում նաև իմ համարը սխալ է նշված:
Սիրելի՛ համաքաղաքացիներ,
իմ համարը քվեաթերթիկում 3-ն է, և մենք հաղթելու ենք»: