Կարևոր իրադարձություններ

155 դպրոցում ռումբի առկայության ահազանգից հետո դպրոցը տարհանվել է

15 Հոկտեմբեր, 2018 19:21
155 դպրոցում ռումբի առկայության ահազանգից հետո դպրոցը տարհանվել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի թիվ 155 դպրոցում ռումբ է դրած և այն պայթելու է։  

Shabat.am-հետ զրույցում դպրոցից տեղեկցրեցին, որ ահազանգը ստացել են 14։30- կողմերը, աշակերտները և աշխատողները դպրոցից տարհավել են, ահազանգից անմիջապես հետո դպրոցըտեղեկացրել է Արտակարգ իրավիճակների նախարարությանը և ոստիկանությանը ։Ոստիկաններն ու փրկարարները կատարել են որոնողական աշխատանքներ, ահազանգը կեղծ է եղել։

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը մեզ հետ զրույցու հաստատեց, որ ահազանգը կեղծ է եղել, քննություն է ընթանում մանրամասները պարզելու համար։ Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն,-հավելեց Էդգար Ջանոյանը։

Աշոտ Ահարոնյանն էլ ասաց․ «կան մանրամասներ, սակայն այս պահին հրապարակման ենթական չէ»։

 
 

Լրահոս

Դիտել ավելին