Կարևոր իրադարձություններ

Խորհրդարանն առանց ՀՀԿ-ի տխուր կլինի

15 Հոկտեմբեր, 2018 17:47
Խորհրդարանն առանց ՀՀԿ-ի տխուր կլինի


ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ գաղափարական քաղաքական ուժը պետք է պատրաստ լինի և՛ ընդդիմություն, և՛ իշխանություն լինելուն։

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի՝ արտահերթ ընտրությունների մասնակցությանը, Վահրամ Բաղդասարյանն ասաց․ «Ընտրական օրենսգրքի քննարկումը վաղը կկազմակերպենք, որից հետո մասնակցության հետ կապված կորոշենք»։

Բաղդասարյանը նշել է, որ ՀՀԿ-ի՝ ընտրություններին մասնակցելը կախված է մի շարք հանգամանքներից, մասնավորապես, իրենք դեռ ուսումնասիրություններ ենք կատարում, որից հետո որոշումը կկայացնեն:

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ առանց ՀՀԿ-ի «տխուր կլինի»։

«Ամենակարևոր հանգամանքը խորհրդարանում իրական ընդդիմության ձևավորելն է», - խոսելով ընտրություններից հետո խորհրդարանի հնարավոր պատկերի մասին՝ ասել է Բաղդասարյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին