Կարևոր իրադարձություններ

Ես լինելու եմ 100 տոկոսով ազնիվ մեր բնակիչների հետ. քաղաքապետ

15 Հոկտեմբեր, 2018 17:19
Ես լինելու եմ 100 տոկոսով ազնիվ մեր բնակիչների հետ. քաղաքապետ


Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել քաղաքապետի առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում Հայկ Մարությանը ներկայացրել է, թե ինչպես է պատրաստվում աշխատել առաջիկա 5 տարիների ընթացքում:

«Այսուհետ մեզ դիմած յուրաքանչյուր բնակչի պետք է տրվի լիարժեք պատասխան՝ նախ պետք է հասկանալ, արդյոք տվյալ խնդրի լուծումը քաղաքապետարանի լիազորության շրջանակում է, թե՝ ոչ, ապա առաջարկել լուծման տարբերակներ»,- նշել է քաղաքապետը:

«Ես լինելու եմ 100 տոկոսով ազնիվ մեր բնակիչների հետ: Եվ եթե որոշում կկայացնեք մնալ եւ աշխատել նոր կանոններով, ապա նույնը պահանջվելու է նաեւ ձեզանից»,- նշել է Մարությանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին