Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    486

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Չեմ բացառում, որ Փաշինյանին նորից կառաջադրեն ու կընտրեն` կանխելով ԱԺ ցրումը

15 Հոկտեմբեր, 2018 16:44
Չեմ բացառում, որ Փաշինյանին նորից կառաջադրեն ու կընտրեն` կանխելով ԱԺ ցրումը

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը վստահ չէ, որ վարչապետի հրաժարականից հետո անակնկալներ չեն լինի: Այս մասին հայտնում է Shantnews.am-ը:

«Ես տագնապներ ունեմ, այսինքն` տագնապներ ասելով` նկատի ունեմ, որ չեմ բացառում, որ կարող են առաջադրել թեկնածու, և չգիտեմ` այդ դեպքում ինչ քվեարկություն կլինի, և չգիտեմ նույնիսկ, թե այս պահին խորհրդարանի` վարչապետի հետ պայմանավորված անձինք իսկապես իրենց ինչպես կպահեն, նույն կերպ ես չեմ բացառում, որ հենց առաջին նիստին հենց Նիկոլ Փաշինյանին նորից կառաջադրեն վարչապետ և քվեարկությամբ ընտրություն կկայացնեն` կանխելով Ազգային ժողովի ցրումն ու նոր ընտրությունն առհասարակ: Ես չգիտեմ, թե այս դեպքում ինչ է ծրագրավորում վարչապետը: Չկա այդ մասին որևէ գործնական խոսակցություն»,- ասել է նա:

Խառատյանը չի բացառել, որ դեռ երկար խոսակցություն կլինի, լրատվամիջոցներում հարցազրույցներ կլինեն այն մասին, որ դեկտեմբերի ընտրությունները բռնություն են քաղաքական որոշ կուսակցությունների վրա,

«Փաստն այն է, որ հեղափոխությունից հետո, հատկապես ԱԺ խմբակցություններ կազմող կուսակցությունների մի մասը, մասնավորապես, հիմա ամեն ինչ ավելի վերաբերում է ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին, իրենք, այնուամենայնիվ, չէին պատրաստվում այդքան արագ ընտրությունների և խորհրդարանի` այդքան արագ ցրման: Թե՛ իրենց հռետորաբանությունը, թե՛ իրենց վերջին մեկ ամսվա հայտարարությունները նրանց տագնապներն են ցույց տալիս»,- նշել է ազգագրագետը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին