Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485,5

  • EUR

    549
    557

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Տարակուսելի է, որ համաներման հարցը բաց չի քննարկվել. իրավապաշտպան

15 Հոկտեմբեր, 2018 16:13
Տարակուսելի է, որ համաներման հարցը բաց չի քննարկվել. իրավապաշտպան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը տարակուսելի է համարում, որ համաներման հարցը բաց չի քննարկվել, ու եթե նախագիծը մայիսից պատրաստ էր, ինչու է վերջերս համաներում հայտարարվել:

«Ճիշտ կլիներ՝ քննարկվեր համաներման տեքստը, ի վերջո, խոսվում է քաղաքացիական հասարակության մասին, բանավեճեր լինեին, ոչ թե  փաստի առջև մեզ կանգնեցնեին»,- ասել է Ավետիք Իշխանյանը:

Նրա խոսքով՝ քրեակատարողական հիմնարկի անձնակազմը կամ այն հանձնաժողովը, որը որոշում է  կայացնում վաղաժամկետ ազատման մասին, հաճախ արհեստականորեն տույժերի է ենթարկում դատապարտալներին՝ նրանց չազատելու համար:

«Կան բազմաթիվ դեպքեր, երբ վաղաժամկետ ազատումից մի քանի ժամ առաջ դատապարտյալի մոտ հեռախոս են գտնում, այն դեպքում, երբ բոլորս էլ գիտենք, թե հեռախոսները ոնց են ներս մտնում, ում մոտ քանի հեռախոս կա: Մեծ մասամբ այդ տույժերն արհեստականորեն  էին հարուցված, որպեսզի կոնկրետ այդ դատապարտյալը համաներման կամ վաղաժամկետ ազատման տակ չընկեր: Լավ կլիներ, որ այդ տույժերի մեխանիզմը հստակեցվեր ու արհեստական չլիներ»,- հավելել է նա:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին