Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    486

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Վերահսկողական ծառայության նախկին պետի հսկայական ունեցվածքը

15 Հոկտեմբեր, 2018 16:02
Վերահսկողական ծառայության նախկին պետի հսկայական ունեցվածքը

Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում վերահսկողական ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած Հովհաննես Հովսեփյանը`պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց (07/04/2018) հետո 2018 թվականի մայիսի 4-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Հովսեփյանը հայտարարագրել է 6 բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում, 5 հողամաս եւ 1 ավտոտնակ: Հովսեփյանը շարժական գույք չի հայտարարագրել:

Պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց հետո 2 մլն դոլարի չափով հանձնած փոխառություններ ունի: Հովսեփյանը նույնպես դասվում է այն նախկին պաշտոնյաների շարքին, ովքեր ունեն 8 մլն դրամը գերազանցող նկարների հավաքածու:

Պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ՝ Հովսեփյանն ունեցել է 1 մլն 515 հազար դոլար եւ 173 մլն դրամ:

Այս տարվա հունվարի 1-ից մինչ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը Հովսեփյանն ունեցել է 3 մլն 197 հազար 314 դրամի եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին