Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    486

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Ուսանողությունը որոշակի ակնկալիքից ելնելով՝ ներքաշվել է քաղաքական գործընթացի մեջ

15 Հոկտեմբեր, 2018 15:13
Ուսանողությունը որոշակի ակնկալիքից ելնելով՝ ներքաշվել է քաղաքական գործընթացի մեջ

ԵՊԼՀ ուսանող, քաղաքացիական ակտիվիստ Միքայել Նազարյանն անդրադարձել է ԵՊԼՀ նախկին ուսանողական խորհրդի չհրկիզվող պահարանում հայտնաբերված ՀՀԿ 56 անդամատոմսերի հարցին: 

«Ազատության» հարցին Նազարյանը պատասխանել է. «Կուսակցական տոմսերը թվագրվում են 2012-ից. տևական ժամանակ ՀՀԿ-ն երիտասարդական հիմնադրամի միջոցով կրթաթոշակ է տրամադրել, իսկ էն մարդիկ, ովքեր թողել են տոմսերը, ըստ էության, նույնիսկ հետաքրքրված չեն էլ եղել ՀՀԿ-ով, ուղղակի հաշվի առնելով իրենց սոցիալական, ֆինանսական վիճակը, պարզապես ստորագրել են անդամակցության հայտերի տակ»,- ասել է Նազարյանը: Նրա խոսքով՝ մարդիկ հետաքրքրված չեն եղել քաղաքական գործունեությամբ, պարզապես ունեցել են խնդիր՝ ուսման վարձի որոշակի մասը մուծելու. «Սերժ Սարգսյանը ժամանակին հայտարարում էր, որ 200 հազար անդամ ունեն ու բոլորիս պարզ է՝ ի՞նչ կերպով է դա տեղի ունեցել... Կուսակցական տոմսերից մեկի տերը զարմացել էր՝ իմանալով, որ ՀՀԿ անդամ է: Ասաց՝ միգուցե ինչ-որ զեղչի պատճառով ստորագրել է նմանատիպ փաստաթղթի տակ, բայց չի հիշում»:

Ակտիվիստը նշել է, որ կողմերից բացատրություն են պահանջելու. «Ուսանողությունը որոշակի ակնկալիքից ելնելով՝ ներքաշվել է քաղաքական գործընթացի մեջ, ուստի պարզելու ենք, թե այդ տոմսերն ի՞նչ հանգամանքներում են ծնվել, ուսանողներին պարտադրվե՞լ են, թե՞ ոչ, պայմա՞ն է դրվել, թե՞ ոչ և այլն»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին