Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    486

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Վարչապետն այսօր հրաժարական չի տա

15 Հոկտեմբեր, 2018 14:41
Վարչապետն այսօր հրաժարական չի տա

Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարական չի տալու։ Հայտնել է վարչապետի խոսնակը՝ նշելով, որ հրաժարականի օրը կախված է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օրվանից:

 «Վարչապետն ասել է՝ «… նախնական նախատեսվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել դեկտեմբերի 9-ին կամ 10-ին․ եթե դա այդպես լինի, ուրեմն ես պետք է հրաժարական տամ մինչև հոկտեմբերի 16-ը»։ Եթե (ընտրությունների օրը) երկու օր այն կողմ է գնում, սա էլ է երկու օր այն կողմ գնում, չորս օր է գնում՝ նա էլ է չորս օր գնում»,- մանրամասնել է Արման Եղոյանը։

Եղոյանը շեշտել է, որ հրաժարականի համար նախանշված որևէ օր չկա. «Հեշտ չէ այդ ամեն ինչը կազմակերպելը, օրվա ճշտությամբ չեմ կարող ասել»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին