Կարևոր իրադարձություններ

Մարտի 1-ի տուժածներին փոխհատուցման մասին օրինագիծն ԱԺ-ում է

15 Հոկտեմբեր, 2018 14:15
Մարտի 1-ի տուժածներին փոխհատուցման մասին օրինագիծն ԱԺ-ում է

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը և պատգամավոր Ալեն Սիմոնյանը «2008 թվականի Մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագիծը ներկայացրել են Ազգային ժողովի դատին։ Այն կքննարկվի ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 17-ի նիստում։ 

«Նախագծի նպատակն է՝ վերականգնել արդարությունը, պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը և հաստատել հանրային համերաշխություն»,- ասվում է օրինագծի հիմնավորման մեջ:

Հատուցման գումարների չափը, ժամկետը, վճարման կարգն ու պայմանները սահմանելու է կառավարությունը։

Հիշեցնենք, որ Հանրապետական պատգամավորները կողմ են արտահայտվել, սակայն իրենց հերթին՝ առաջարկ են ներկայացրել՝ ցանկում ընդգրկել նաև 1999-ի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած դեպքերի ժամանակ տուժածներին, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատներին, ինչպես նաև ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների հարազատներին։

Բայց օրինագծի հեղինակները գտնում են, որ պետք է տարբերակել այդ դեպքերը, քանի որ, թեև 2 դեպքում էլ պետությունն ունի պարտավորություն, բայց Մարտի 1-ի զոհերի վրա կրակել է պետության ներկայացուցիչը, իսկ մյուս դեպքերում մահաբեր ուժ կիրառել են պետության ներկայացուցիչների նկատմամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին