Կարևոր իրադարձություններ

ԵՊԼՀ-ի նախկին Ուսանողական խորհուրդը կուսակցական գործունեություն է ծավալել

15 Հոկտեմբեր, 2018 14:07
Հեղինակ՝ Միքայել Նազարյան
ԵՊԼՀ-ի նախկին Ուսանողական խորհուրդը կուսակցական գործունեություն է ծավալել

Միքայել Նազարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

 «ԵՊԼՀ նախկին Ուսանողական խորհրդի չհրկիզվող պահարանում հայտնաբերվել են 56 ՀՀԿ կուսակցական տոմսեր։ Ստիպված էինք ՈւԽ չհրկիզվող պահարանը «болгарка»-ով բացել, քանի որ վերջինիս անձնակազմը հրաժարվում էր մեզ տրամադրել բանալիները։

 Նշեմ, որ չհրկիզվող պահարանի բացելը ինքնանպատակ չէր․ սպասվում էր, որ այնտեղ պետք է լինեն ՈՒԽ հաշվեկշռին դրված ֆոտոխցիկն ու «notebook»երը։

 Հ.գ. ԵՊԼՀ նախկին ուսանողական խորհուրդը ծավալել է կուսակցական գործունեություն՝ խախտելով ՀՀ օրենքը»։

 

Լրահոս

Դիտել ավելին