Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքում կատարվել է «Կարմիր գրքում» գրանցված մարգահավի ապօրինի որս

15 Հոկտեմբեր, 2018 12:25
Գեղարքունիքում կատարվել է «Կարմիր գրքում» գրանցված  մարգահավի ապօրինի որս

2018 թ. սեպտեմբերի 15-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից կատարված ստուգայցի ընթացքում արձանագրվել է ապօրինի որս կատարելու դեպք: Վերջինիս հանգամանքները պարզելու առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն: 

Պպարզվել է, որ Արարատի մարզի երեք բնակիչներ Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի վարչական տարածքում առերևույթ իրականացրել են ապօրինի որս: Պարզվել է՝ ապօրինի որս կատարածները որսացել են ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված 3 մարգահավ, որոնց որսն ամբողջովին արգելված է: Այս ամենից բացի՝ վերջիններս որսացել են նաև սահմանված քանակից ավելի լոր տեսակի թռչուն՝ պետությանը պատճառելով 316 000 դրամի վնաս:

Փաստի առթիվ 2018թ. հոկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով:

Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: Կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին