Կարևոր իրադարձություններ

Գլենդելի հայկական ռեստորանի մոտ կրակոցներ են եղել.կա զոհ

15 Հոկտեմբեր, 2018 11:41
Գլենդելի հայկական ռեստորանի մոտ կրակոցներ են եղել.կա զոհ

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի հայկական «Արարատ» ռեստորանի մոտ հոկտմեբերի 13-ին կրակոցներ են հնչել, որի հետեւանքով, ինչպես նշում է KTLA.com-ը, մեկ անձ սպանվել է, եւս մեկը՝ վիրավորվել։

Աղբյուրի փոխանցմամբ, սպանվածը մոտ 50 տարեկան տղամարդ է եղել։ Տուժածը թեթեւ վնասվածքներ է ստացել։ Նշվում է, որ այժմ, ամերիկայն իրավապահները պարզում են սպանվածի ինքնությունն ու տեղի ունեցածի դրդապատճառները։

Այդ օրը, ինչպես փոխանցում է ոստիկանությունը, «Արարատ» ռեստորանում հավաքված են եղել շուրջ 100 մարդ։ «Իրավապահները այժմ հարցաքննում են այդ մարդկանց։ Նրանցից յուրաքանչյուրը պետք է հարցաքննվի»,- հայտնել են իրավապահները։

Նշենք, որ «Արարատ» ռեստորանի ղեկավարությունը ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է, որ տեղի ունեցածը որեւէ կապ չունի ռեստորանի եւ իրենց հաճախորդների հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին