Կարևոր իրադարձություններ

Վատ վաճառողներին ստիպել են վարտիքով վազել քաղաքով՝ տեսախցիկի առաջ

14 Հոկտեմբեր, 2018 22:45
Վատ վաճառողներին ստիպել են վարտիքով վազել քաղաքով՝ տեսախցիկի առաջ

Չինաստանում ֆիթնես–կենտրոնի ղեկավարությունը աշխատակիցներին ստիպել է վարտիքներով վազել փողոցով՝ վաճառքի վատ արդյունքներ ցուցաբերելու համար։ Վազքի տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը։

Վազքի մասնակիցները լրագրողներին պատմել են, որ ուրախությամբ են ընդունել ղեկավարի պատիժը, որին իրենք «խայտառակել են»։ «Կարծում եմ սա մեզ համար լավ փորձություն էր»,– նշել է մեղավոր մենեջերներից մեկը։

Վազքին ընդհանուր առմամբ 30 տղամարդ է մասնակցել։ Կանանց համար կենտրոնի ղեկավարությունը այլ պատիժ է մտածել. նրանց ստիպել են հրում վարժություն կատարել՝ գետնից։

 

 

Լրահոս

Դիտել ավելին