Կարևոր իրադարձություններ

Ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին. Դանիել Իոաննիսյան

14 Հոկտեմբեր, 2018 21:41
Ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին. Դանիել Իոաննիսյան

ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին: 

«Ըստ էության, եթե վարչապետը հրաժարական տա մինչև ամսի 16-ը՝  նշանակում է, որ ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին»,-նշել է նա «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ:

Իոաննիսյանը նկատել է, որ ցանկալի կլիներ՝ ավելի ուշ լիներ վարչապետի հրաժարականը, որպեսզի ևս մի քանի օր շահեին՝ ընտրությունները անցկացնելու, սակայն դեկտեմբերի 9-ն էլ է հնարավոր տարբերակ:

Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, վերջինս նշել է, որ որ բարեփոխումները դրական հնարավորություններ են տալիս կուսակցություններին: «Այն վերջնական տեսքի բերելու փուլում է, երկուշաբթի կգա վերջնական տեսքի, և փաթեթը շուտով Կառավարությունը կուղարկի Ազգային ժողով»,-ասել է նա:

Իոաննիսյանը հույս է հայտնել, որ ռեյտինգային ընտրակարգի վերացմանը ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը կողմ կքվեարկեն. «Անցանկալի սցենար է փաթեթի՝ փոփոխությունների տապալումը: Տեխնիկապես շատ կդժվարանա ընտրությունների իրականացումը, եթե օրենսգիրքը չփոխվի, բացի այն, որ խաղի կանոնները չեն փոխվի, իհարկե, օրինականությունը կպահպանվի, բայց խաղի կանոնները, որոնք որ պետք է պաշտպանեն իրավապահները, չեն փոխվի ու կմնան հինն ու վատը: Բայց դրանից բացի կլինեն նաև տեխնիկական խնդիրներ»:

 

Լրահոս

Դիտել ավելին