Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    486

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ կոչված այս կառույցը շեղվել էր իր կուրսից. Ալիկ Սարգսյան

14 Հոկտեմբեր, 2018 21:04
ՀՀԿ կոչված այս կառույցը շեղվել էր իր կուրսից. Ալիկ Սարգսյան

Ժողովրդի բացասական կարծիքը ՀՀԿ-ի հանդեպ օբյեկտիվ հիմքեր ուներ: Այս մասին հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում:

«ՀՀԿ կոչված այս կառույցը, որն ի սկզբանե շատ լուրջ կուսակցություն է եղել, այնուամենայնիվ, այս տարիների ընթացքում ես մի քանի անգամ, դեռևս մինչև «հեղափոխություն» կոչվածը՝ իշխանափոխությունը, ես այս մասին բազմաթիվ անգամներ հայտարարել եմ, ինչ-որ կերպ շեղվել էր իր կուրսից: Ինչ-որ կերպ կուսակցության մեջ ներթափանցել էին մարդիկ, որոնք իրենց գործունեությամբ ամեն կերպ խաթարեցին և՛ կուսակցության աշխատանքը, և՛ ինչո՞ւ չէ, հսկողությունից դուրս մնալով, բազմաթիվ չարաշահումներ թույլ տվեցին»,- ասել է Ալիկ Սարգսյանը:

Նա հայտարարել է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության որոշ պատգամավորներ օգտվել են իրենց տրված հնարավորությունից ու արել են այն ամենն, ինչի մասին այսօր խոսվում է:

«Ի՞նչ ասել է «ֆինանսական օլիգարխիա»: Մենք դեռևս սովետական ժամանակներից քաղաքագիտությունից այդ բառը հասկացել ենք, թեկուզ մեզ խորթ է եղել: Այսօր հասկացանք, թե ինչ է նշանակում, երբ լուրջ ֆինանսներով զբաղվող մարդիկ, բիզնեսի աշխարհի մարդիկ սկսեցին մուտք գործել քաղաքականություն: Բնականաբար, նրանք պետք է այդ քաղաքականությունը հարմարեցնեին իրենց շահերին, ինչի արդյունքում շատերն անհարկի, ոչ ճիշտ ճանապարհով մեծ գումարներ կուտակեցին, հարստացան, ինչո՞ւ չէ, երկրում ստեղծվեց մի անհասկանալի բազմաշերտ հասարակություն: Բազմաշերտ ասելով՝ ծայրահեղությունից ծայրահեղություն: Այն միջին խավը, որ ասում ենք՝ կարծես թե վերացավ, այ դրա արդյունքն էր»,- ասել է նա:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին