Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ական ընտրակեղծարարության մեքենան պետք է ոչնչացվի ոչ միայն խոսքով, այլև գործնականում

14 Հոկտեմբեր, 2018 20:07
Հեղինակ՝ Արման Մելիքյան
ՀՀԿ-ական ընտրակեղծարարության մեքենան պետք է ոչնչացվի ոչ միայն խոսքով, այլև գործնականում

ԱՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն արժանահավատ ու համարժեք չեն կարող համարվել, եթե դրանց կազմակերպման ու անցկացման պատասխանատուն լինի ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայիս կազմը՝ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ: ՀՀԿ-ական ընտրակեղծարարության մեքենան պետք է ոչնչացվի ոչ միայն խոսքով, այլև գործնականում: Ընտրությունների արժանահավատությունը հարվածի տակ չդնելու, դրանք չվարկաբեկելու համար անհրաժեշտ է, որ ՀՀ ԿԸՀ բոլոր գործող անդամները ժամ առաջ հրաժարական տան կամ էլ պաշտոնանկ արվեն: Ստեղծված իրավիճակում պարոն Փաշինյանի գլխավորած կառավարության թիվ մեկ մտահոգությունը պետք է, որ սա լինի»:

 

Լրահոս

Դիտել ավելին