Կարևոր իրադարձություններ

Ապօրինի միգրացիա են կազմակերպել երգիչների անվան տակ

14 Հոկտեմբեր, 2018 19:45
Ապօրինի միգրացիա են կազմակերպել երգիչների անվան տակ

Անօրինական ճանապարհով մարդկանց միգրացիայի կազմակերպման հարցով մեղադրյալի աթոռին է հայտնվել «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Արման Ղուկասյանը: Գրում է Armlur-ը:

Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ զբաղեցնելով մշակութային հասարակական կազմակերպության նախագահի պաշտոնը` թվով 2 ակնհայտ կեղծ տեղեկանքներ է պատրաստել եւ դրանք 2017թ. դեկտեմբերին Երեւան քաղաքի «Մեղեդի» սրճարանում իրացրել ՀՀ-ից ԱՄՆ մեկնելու ցանկություն ունեցող քաղաքացիներ Սամվել Պետրոսյանին եւ Մաթեւոս Մաթեւոսյանին, թե իբր վերջիններս հանդիսանում են «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա» մշակութային ՀԿ անդամներ եւ երգիչներ: Արդյունքում վերոնշյալ անձինք նշված կեղծ տեղեկանքները եւ տեղեկությունները քաղաքացիների կողմից 2017թ. դեկտեմբերի 20-ին ներկայացրել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն մուտքի թույլտվություն ստանալու համար, սակայն դեսպանատան աշխատակիցների կողմից կեղծիքները բացահայտվել են, եւ մուտքի թույլտվություն չի տրվել: 

 

Լրահոս

Դիտել ավելին