Կարևոր իրադարձություններ

Վիրտուոզները Մարալիկում շատ հմուտ են խաղում. Արմեն Դուլյան

14 Հոկտեմբեր, 2018 18:13
Հեղինակ՝ Արմեն Դուլյան
Վիրտուոզները Մարալիկում շատ հմուտ են խաղում. Արմեն Դուլյան

Լրագրող Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վիրտուոզները Մարալիկում...

Երեկ խոստացել էի վերլուծել Մարալիկում տեղի ունեցածի կապը ընտրությունների հետ... Երեւի մի հազար անգամ եթերում էլ եմ ասել, որ հանրապետականները ընտրությունների ժամանակ վաղուց արդեն կիրառում էին տեխնոլոգիաներ, որոնք, այսպես ասեմ, չբռնվող էին, գտնվում էին, ինչպես ֆուտբոլի ռուսաստանցի մեկնաբաններն են ասում, на грани фола, այսինքն թույլատրելիի եւ անթույլատրելիի սահմանագծին... Օրինակ, քվեարկության օրը, բոլորդ էլ տեսել եք, ընտրատեղամասից մի փոքր հեռու հավաքվում էին թաղային հեղինակությունները՝ իրենց թիմերով... Կրիմինալ բան չկար դրանում, բայց դա ուղերձ էր ընտրակեղծարարներին՝ արխային կեղծեք, մենք ձեր կողքին ենք, հենց որ մեկը ձեն հանի, հերը կանիծենք... Եւ իրոք, երբ ես որպես դիտորդ կամ լրագրող ակնհայտ խախտում էի նկատում ու ահազանգում էի այդ մասին, էդ թաղայինները հարձակվում էին վրաս՝ թե ինչ ես բույանիտ անում ընտրատեղամասում, խոչընդոտում քվեարկությունը, վերջում էլ կանչում էին ոստիկաններին, որոնք նույն իրենց թիմից էին ու ինձ հեռացնում էին տեղամասից.... Կարող էին նույնիսկ քաղմաս տանել ու վրաս գործ հարուցել քվեարկությունը խոչընդոտելու համար.... Այսինքն՝ իրենց գործողություններում կրիմինալ չկար, իրենք պարզապես հավաքվում էին ընտրատեղամասի մոտ ու ճիշտ պահին անում ճիշտ գործողություններ... 

Չգիտեմ՝ արդյոք կարողացա բացատրել կապը Մարալիկի դեպքերի հետ... Տեսանյութ են տեղադրել, որի բովանդակության մեջ իրականում ոչ մի կրիմինալ չկա, ուղղակի կա տրամադրություն, որը մարալիկցին ընկալում է որպես վիրավորական.... Հետո գնում են Մարալիկ... Քաջ գիտակցելով, որ մարալիկցին վատ է ընկալել իրենց նյութը ու ինչ-որ արձագանք է տալու... Հենց որ այդ արձագանքը թունդ է դառնում, ոստիկան են կանչում ու մարալիկցուն տանում են բաժին բացատրություն տալու... էն որ ռուսն ասում է՝ на грани фола են խաղում տղաները.... Շատ հմուտ են խաղում... Ինչպես հանրապետականներն էին խաղում ընտրությունների ժամանակ.... Էդ մեկը պետք է ընդունել՝ վիրտուոզ են»:

 

Լրահոս

Դիտել ավելին