Կարևոր իրադարձություններ

Սաուդյան Արաբիան սպառնացել է լուրջ պատասխան տալ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հնարավոր պատժամիջոցներին

14 Հոկտեմբեր, 2018 17:50
Սաուդյան Արաբիան սպառնացել է լուրջ պատասխան տալ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հնարավոր պատժամիջոցներին

РИА Новости-ն հայտնում է՝  Սաուդյան Արաբիան սպառնացել է առավել լուրջ միջոցներով պատասխանել հնարավոր պատժամիջոցներին, որոնցով ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան սկսել են սպառնալ թագավորությանը՝ Ստամբուլում սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաաշկղիջիի անհետացման պատճառով:
Այս մասին ասվում է Սաուդյան Թագավորության բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարության մեջ:

«Թագավորությունն ամբողջությամբ մերժում է որևէ սպառնալիք կամ տնտեսական պատժամիջոցներով իրեն խոցելու փորձ, քաղաքական ճնշման կիրառում կամ կեղծ մեղադրանքներ, որոնք չեն ցնցի թագավորությունն ու նրա առաջատար դիրքն արաբական և իսլամական աշխարհում: Թագավորությունը հաստատում է, որ առավել լուրջ միջոցներով կպատասխանի իր դեմ որևէ որոշման ընդունման դեպքում», - շեշտել է Էր Ռիադի ներկայացուցիչը:

Վերջինս ընդգծել է, որ սաուդյան տնտեսությունը զգալի և կենսական կարևոր դեր է կատարում աշխարհում. եթե այն տուժի, ապա դա գլոբալ ազդեցություն կունենա:

 
 



Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իրենք զբաղվում են սաուդացի լրագրողի անհետացման գործի քննությամբ, և եթե պարզվի, որ նրա անհետացման կամ սպանության հետևում կանգնած է Սաուդյան Արաբիան, ապա ԱՄՆ-ն «խիստ պատիժ» կսահմանի նրա նկատմամբ:

Բացի դրանից, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը նշում են, որ կարող են բոյկոտել Սաուդյան Արաբիայում անցկացվելիք Future Investment Initiative տնտեսական համաժողովը:

Հիշեցնենք, որ Washington Post-ի թղթակից Ջամալ Խաաշկղջին, որը 2017-ից ի վեր բնակվելի է եղել ԱՄՆ-ում, հոկտեմբերի 2-ին անհետացել է: Նրան վերջին անգամ տեսել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մտնելիս:

Օրեր առաջ Middle East Eye կայքը հոդված էր հրապարակել՝ հայտնելով, որ լրագրողի մարմինը մասնատել ու դուրս են բերել հյուպատոսության շենքից:

Ավելի ուշ թուրքական ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Ջամալ Խաաշկղիջին Apple Watch «խելացի» ժամացույցով ձայնագրել է իր հարցաքննության ու դրան հաջորդած սպանության պահերը: 

Նշվում է, որ Խաաշկղջիի հարսնացուի սմարթֆոնը սինխրոնավորվել է լրագրողի սմարթվոչի հետ: Արդյունքում Խաաշկղիջի հարցաքննության, կտտանքների ու սպանության ձայնագրությունը փոխանցվել է կնոջ iPhone-ին ու ավտոմատ կերպով ներբեռնվել Apple iCloud:

 

Լրահոս

Դիտել ավելին