Կարևոր իրադարձություններ

Մեքենայի մեջ հայտնաբերվել է 36-ամյա քաղաքացու դի

14 Հոկտեմբեր, 2018 16:40
Մեքենայի մեջ հայտնաբերվել է 36-ամյա քաղաքացու դի

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է shamshyan.com, ժամը 21:20-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին և ոստիկանության Մարաշի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ 7-րդ փողոցում գտնվող «Ընտանեկան» ռեստորանային համալիրի մոտ արդեն մի քանի օր է՝ Ford մակնիշի ավտոմեքենա է կայանված, որի մեջ տղամարդու դի կա:

Ժամանած ոստիկաններն ու քննիչները Ford Transit մակնիշի ավտոմեքենայի միջնամասում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 36-ամյա Արթուր Հարությունյանի դին:


Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ վերջինս մի քանի օր որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

 

Լրահոս

Դիտել ավելին