Կարևոր իրադարձություններ

Նորատուսցի Արայի կրակոցների փաստով հարուցվել է քրգործ

14 Հոկտեմբեր, 2018 14:50
Նորատուսցի Արայի կրակոցների փաստով հարուցվել է քրգործ

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ հոկտեմբերի 13-ին ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 2-ին Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում Նորատուս գյուղի բնակիչ Արա Բանդուրյանը կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ակումբի աշխատակիցների և հաճախորդների ներկայությամբ իր մոտ եղած դեռևս չպարզված ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել: 

Ոստիկանության ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ Արա Բանդուրյանը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին։

Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի՝ խուլիգանության հատկանիշներով։
Նա ձերբակալված է։

Քրեական գործն ուղարկվել է նախաքննական մարմին՝ հետագա քննության համար։

 

 

Լրահոս

Դիտել ավելին