Կարևոր իրադարձություններ

Ռոման Բերեզովսկին ներողություն է խնդրել երկրպագուներից Ջիբրալթարից կրած պարտության համար (լուսանկար)

14 Հոկտեմբեր, 2018 14:05
Ռոման Բերեզովսկին ներողություն է խնդրել երկրպագուներից Ջիբրալթարից կրած պարտության համար (լուսանկար)

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին,  Ազգերի լիգայի խաղարկության 3-րդ տուրի` Ջիբրալթարի հետ տնային խաղից հետո մոտեցել է երկրպագուներին և ներողություն խնդրել նրանցից խայտառակ պարտության համար: 

 Խաղից հետո մարզադաշտի շրջակայքում հավաքված երկրպագուները պահանջել են հանդիպում ֆուտբոլիստների հետ, նրանց մոտեցել է Բերեզովսկին, ով, գլուխ խոնարհելով, ներողություն է խնդրել:

 Ավելի վաղ հայտնել էինք, որ խաղից հետո երկրպագուները շրջափակել էին ֆուտբոլիստների ավտոբուսն ու պահանջում էին, որ նրանք իջնեն:

 Մարզադաշտի տարածքում երկրպագուների հետ հանդիպել էր նաև մեր ընտրանու հարձակվող Յուրա Մովսիսյանը:

 Հիշեցնենք մեր ընտրանին,  սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտություն է կրել:

 

Լրահոս

Դիտել ավելին