Կարևոր իրադարձություններ

«Գիտեմ, թե որ համայնքապետն է շեֆ թունելի համար «վիզ դրել» և համայնքը թաղել աղքատության մեջ»

14 Հոկտեմբեր, 2018 12:12
Հեղինակ՝ Կարեն Հովհաննիսյան
«Գիտեմ, թե որ համայնքապետն է շեֆ թունելի համար «վիզ դրել» և համայնքը թաղել աղքատության մեջ»

Քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Գեղարքունիքի մարզը լի է խնդիրներով: Խնդիրների մեծ մասը արհեստածին են, որոնք ի հայտ են գալիս համայնքապետերի անգործության, կամ էլ հանցավոր գործողությունների հետևանքով: Այս մարզը թերևս ամենահանրապետականացված մարզն է եղել միշտ, քանի որ համայնքապետերը իրենց շեֆ են համարել հենց հանրապետական թունելներին և նմանատիպերին, և ունենալով թիկունք իրենց համայնքեներում իրականացրել սրտի ուզածը: Այսօր այդ համայնքապետերը դեռևս կառավարում են համայքները՝ վախի մեջ պահելով գյուղացիներին : Վախ ասվածը ոչ թե ֆիզիկական վնաս հասցնելու, այլ օրինակ, որ տեղեկանք չեն տա և Փարոսից կկտրեն, որ վարձակալությամբ տրված հողակտորի համար նոր մրցույթ կհայտարարեն ու հողակտորը ձեռքից կվերցնեն և նման բազմաթիվ այլ եղանականերով: Ինչպես սկզբում նշեցի մարզում խնդիրները շատ շատ, ինքս սերտ կապակցված լինելով մարզին , հատկապես Մարտունու տարածաշրջանին, համայնք առ համայնք տեղյակ եմ յուրաքանչյուր խնդրին ու գիտեմ, թե որն է արհսետածին, որն է համապետական, գիտեմ, թե որ համայնքապետն է շեֆ թունելի համար «վիզ դրել» և համայնքը թաղել աղքատության մեջ, հանուն իր անձնական շահի: Գիտեմ, թե որ շինարարական կազմակերպության հետ ինչպիսի պայմաններում է «մրցույթ» անցկացրել և գործը տվել այդ կազմակերպությանը որոշակի գումարի դիմաց:
Հույս ունեմ, որ մարզում վերջապես հեղափոխություն կլինի, և իմ ակնկալիքները կարդարանան , և վերջապես գյուղը բոմժանոց անվանող համայնքապետերը վերջապես կհասկանան, որ իրենք վարձատրվում են այդ գյուղի բնակիչների կողմից, որպեսզի ոչ թե սեփական գրպանները լցնեն, այլ գյուղի , քաղաքի հոգսերը հոգան առավելագույնս...»:

 

Լրահոս

Դիտել ավելին