Կարևոր իրադարձություններ

«Ժամանակն է, որ սելֆիներից ու ակցիաներից անդին լինեն շատ կոնկրետ օրակարգեր»

14 Հոկտեմբեր, 2018 11:27
Հեղինակ՝ Ստյոպա Սաֆարյան
«Ժամանակն է, որ սելֆիներից ու ակցիաներից անդին լինեն շատ կոնկրետ օրակարգեր»

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նախկինում շատ էին հեգնում Էդվարդ Նալբանդյանի անհասկանալի աֆրիկյան ռեվերանսները: Սիրենք, թե ատենք, կամ ամեն ինչ դնելով մի կողմ, անհնար է չասել, որ Ֆրանկաֆոնիայի նման տոն Հայաստանում հնարավոր դարձավ նախկին իշխանությունների ու մասնավորապես Նալբանդյանի շնորհիվ: Դա տարների աշխատանք է: Թող ոչ մեկի չթվա, թե մի օր նամակ ես գրում, դրական պատասխանում են ու բոլորը սիրահոժար գալիս են Հայաստան: Շատ դժվար է ավելի քան 4 տասնյակ մշտական անդամ ունեցող կազմակերպության գագաթաժաողովը բերել Հայաստան, դառնալ դրա նախագահողը: Դժվար է մի երկրի համար, որտեղ ֆրանսիախոսությունը տարիներին հաստատ չի աճել, այլ նվազել է: Բայց բերեցին: Չունենալով մանրումիջին երկրների հետ ընդհանուր շահեր, փորձ արվեց տարբեր այցերով ստեղծել այդ կապերը, լոբինգը ապահովել, իսկ մենք կայֆավատ էինք լինում, թե այսինչ կորած-մոլորած երկրի հետ առանց վիզայի հարաբերություններ հաստատվեցին, և այլն: Այո, այդպես էր լինելու: Եթե որևէ ընդհանուր շահեր չունենք, նման բաներ գոնե պետք է արվեր: Այնպես որ ամեն ինչ չէ, որ հնարավոր է կամ պետք է մերժել անցյալից: Ու ներկա իշխանության մեծագույն մարտահրավերն է այդ հարթակի վրա լիքը կամուրջներ կառուցել: Արդեն ժամանակն է, որ գեղեցիկ նկարներից, պատկերներից, սելֆիներից ու ակցիաներից անդին լինեն շատ կոնկրետ օրակարգեր: Թե չէ այս ամենը բարի հուշ կմնա»:

 

Լրահոս

Դիտել ավելին