Կարևոր իրադարձություններ

«Ինչպես 5 տարի առաջ, այնպես էլ հիմա դեմ եմ տրանսպորտի թանկացմանը»

14 Հոկտեմբեր, 2018 10:16
Հեղինակ՝ Հայկ Մարության
«Ինչպես 5 տարի առաջ, այնպես էլ հիմա դեմ եմ տրանսպորտի թանկացմանը»

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի Երևանցիներ, նոր նկատեցի որ համացանցում տարածում են լուրեր, որ ես խոսել եմ տրանսպորտի թանկացման մասին: 
Ես պաշտոնապես հայտարարում եմ, ինչպես և 5 տարի առաջ այնպես էլ հիմա դեմ եմ տրանսպորտի թանկացմանը քաղաքացիների համար:
Տրանսպորտի ինքնարժեքի բարձրացման դեպքում քաղաքը պետք է լուծի խնդիրն այնպես, որ քաղաքացիների համար սակագինը չթանկանա:
Հ.Գ. Հարգելիներս միշտ դիտեք տեսանյութը, և մի հավատացեք հոդվածների վերնագրերին:
Հ.Գ.Գ. Համոզված եղեք` ես ձեզանից մեկն եմ և միշտ ձեր կողմից եմ: Շնորհավորանքների համար շատ շնորհակալ եմ!!!»

 

Լրահոս

Դիտել ավելին