Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում անհետացած լրագրողը ձայնագրել է սեփական սպանությունը

13 Հոկտեմբեր, 2018 18:39
Թուրքիայում անհետացած լրագրողը ձայնագրել է սեփական սպանությունը

Օրեր առաջ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհայտ կորած սաուդացի հայտնի ընդդիմադիր լրագրող, The Washington Post-ի թղթակից Ջամալ Խաաշկղիջին Apple Watch «խելացի» ժամացույցով ձայնագրել է իր հարցաքննության ու դրան հաջորդած սպանության պահերը:

Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները՝ իրավապահ մարմիններում քաջատեղյակ աղբյուրներին հղումով:

Հայտնի է, որ հյուպատոսության շենք մտնելուց առաջ լրագրողն իր հարսնացուին iPhone էր նվիրել, իսկ ձեռքին կապված Apple Watch-ը դրել ձայնագրման ռեժիմի վրա: Նշվում է, որ հարսնացուին տրված սմարթֆոնը սինխրոնավորվել է լրագրողի սմարթվոչի հետ: Արդյունքում Խաաշկղիջի հարցաքննության, կտտանքների ու սպանության ձայնագրությունը փոխանցվել է կնոջ iPhone-ին ու ավտոմատ կերպով ներբեռնվել Apple iCloud:

Հաղորդվում   նաև, որ Սաուդյան Արաբիայի հետախուզության ծառայողները փոխել են լրագրողի ձեռքի սմարթվոչն ու փորձել են դրանից ջնջել բոլոր տվյալները: Այնուհանդերձ՝ որոշ ձայնագրություններ պահպանվել են՝ ապացուցելով, որ տեղի է ունեցել սպանություն:

 

Լրահոս

Դիտել ավելին