Կարևոր իրադարձություններ

Լարված իրավիճակ Երևանի կենտրոնում

13 Հոկտեմբեր, 2018 17:45
Լարված իրավիճակ Երևանի կենտրոնում

Այսօր հերթական անգամ լարված իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքի Սայաթ-Նովա-Նալբանդյան-Թումանյան-Աբովյան փողոցների ներսի հատվածում հետագայում կառուցվող՝ նորակառույց շենքի դեմ բողոքի ակցիա անող բնակիչների կողմից։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը : Բնակիչները  հերթական անգամ Երևանի նորընտիր ավագանուն հորդորում են, որպեսզի նրանք քարոզարշավի ժամանակ իրենց տրված խոստումը կատարեն, քանի որ նշված հատվածում կառուցվում է բազմաֆունկցիոնալ շենք։

Բնակիչները պնդում են, որ իրենք բազմիցս գրավոր դիմել են Երևանի քաղաքապետարանին, ովքեր պատասխանել են, որ իրենք հետամուտ են լինելու, որպեսզի բնակչի շահերը չտուժի, սակայն, չգիտես ինչու, նրանց խոսքը տարբերվում է գործից։

Այսօր նշած վայր էին ժամանել նաև ավագանու մեծ թվով անդամներ, ովքեր այնտեղ էին եկել քաղաքապետի երդմնակալությունից հետո՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով :

Նշված վայր ժամանեց նաև կառուցապատողի որդին, ով հայտնեց, որ իրենց գործողությունները օրինական են. իրենք ոչ մի անօրինական գործողություն չեն կատարում։

Երևանի ավագանու անդամները բնակիչների և կառուցապատողի տղայի հետ եկան պայմանավորվածության, որ ժամանակավորապես շինարարական աշխատանքները կդադարեցվեն, մինչև տեղում կծանոթանան խնդրին և որ, ամենակարևորն է, հայտարարեցին, որ խնդիրը լուծվելու է՝ ի շահ բնակչի։

 

Լրահոս

Դիտել ավելին