Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզում նախկին և ներկա պաշտոնյանների թիկնազորները զինաթափվել են. Արարատի մարզպետ

13 Հոկտեմբեր, 2018 17:33
Արարատի մարզում նախկին և ներկա պաշտոնյանների թիկնազորները զինաթափվել են. Արարատի մարզպետ

Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հայտնել է, որ իր ունեցած տեղեկություններով` Արարատի մարզում նախկին պաշտոնյաների, այդ թվում նաեւ գործող պաշտոնյաների թիկնազորները զինաթափել են, նրանք այժմ կրում են միայն օրինական զենք, բայց թե կոնկրետ որ նախկին պաշտոնյաների թիկնազորերին են զինաթափել՝ նա չի կարող ասել։

Անդրադառնալով Ուրցաձորի համայնքապետի հետ կապված խնդրին՝ մարզպետը նշել է, որ ինքը չի հորդորել նրան հրաժարական տալ, այլ միայն առաջարկել  է։

«Ես չեմ հորդորել Ուրցաձորի համայնքապետին հրաժարական տալ, գյուղում իրավիճակը շատ լարված է եւ առաջարկել եմ համայնքի ղեկավարին  ընդհանուր լեզու գտնել բողոքող հատվածի հետ, կամ էլ ընդառաջ գնալ նրանց պահանջներին եւ հրաժարական տալ, նորից թեկնածությունը դնել ընտրություններում եւ հաղթել, եթե  վստահ է իր ուժերի վրա»,-ասել է նա։

Հարցին, թե արդյոք Արարատի մարզում պահանջում են նրա հրաժարականը, մարզպետը նշեց․ «Ես այդպես էլ չտեսա, թե Արարատում ովքեր են պահանջում իմ հրաժարականը։ Միայն Ուրցաձորում գյուղապետի կողմնակիցներն էին պահանջում նրանից հետո, երբ ես առաջարկեցի գյուղապետին հրաժարական տալ»։

 

Լրահոս

Դիտել ավելին